Եթե երիկամները վտանգի մեջ են, օրգանիզմը կուղարկի այս ազդանշանները
Երիկամները կարևոր նշանակություն ունեն առողջության համար։ Եթե դրանք վտանգի տակ են, վտանգված է ամբողջ օրգանիզմը։ Fithacker.ru կայքը գրում է, որ հարկավոր է տարբերել նշանները, որոնք մեզ ուղարկում է օրգանիզմը։
1. Փոփոխություններ միզարձակման ընթացքում։ Երիկամների ախտահարվածության ամենահաճախ հանդիպող նշաններից են՝ խնդիրներ միզարձակման ընթացքում, գունատ մեզ, միզելու հաճախակի ցանկություն, մուգ մեզ, ճնշում միզարձակման ընթացքում, և այլն։
2. Այտուցվածություն։ Երիկամների գործառույթի խանգարման դեպքում օրգանիզմը չի կարողանում ազատվել ավելորդ հեղուկից, ինչը հանգեցնում է որովայնի փքվածության, դեմքի, վերջույթների այտուցվածության։
3. Տհաճ համ բերանում։ Արյան մեջ վնասակար նյութերի կուտակման հետևանքով անձը կարող է բերանում տհաճ հոտ և համ զգալ։
4. Հոգնածություն։ Նորմալ գործելու դեպքում երիկամները հորմոն է արտադրում, որն էլ իր հերթին՝ արտադրում է բջիջներ, որոնք օրգանիզմին են հասցնում դրան անհրաժեշտ թթվածինը։ Եթե դրանց քանակը նվազում է, մարդը հոգնածություն է զգում։
5. Ցավ։ Ցավը կարող է ուղեկցվել նաև երիկամներում քարերի առաջացմամբ և վարակներով։
6. Շնչահեղձություն։ Երիկամների վնասումը կարող է հանգեցնել նաև շնչահեղձության, քանի որ օրգանիզմը թթվածնի պակաս է ունենում։
7. Կենտրոնանալու դժվարություն և գլխապտույտ։ Ուղեղում թթվածնի անբավարար քանակը կարող է վկայել բարդ անեմիայի կամ երիկամային անբավարարության մասին, ինչը կարող է հանգեցնել կենտրոնանալու դժվարությունների, ուշադրության բացակայության, գլխապտույտի և հիշողության հետ կապված խնդիրների։
8. Ցան։ Ավելորդ նյութերի կուտակումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։ Մաշկը կարող է պատվել ցանով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը