
Ամերիկացին մեկ օրվա ընթացքում վիճակախաղի կրկնակի հաղթող է դարձել

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բնակիչներից մեկը Palmetto Cash 5 վիճակախաղի տոմսերով մեկ օրում հաղթել է երկու անգամ: Նա 100 հազար դոլար է ստացել մեկ տոմսով եւ 200 հազար դոլար՝ մյուսով: Այս մասին հայտնել է UPI գործակալությունը:
Տղամարդն ավելի քան 10 տարի կանոնավոր կերպով վիճակախաղի տոմսեր էր գնում եւ ստուգում տարբեր ռազմավարություններ ու նախանշաններ, որոնք իբր մեծացնում են հաղթելու հավանականությունը: Հունվարի 30-ին խաղացողը ժամանել է Հարավային Կարոլինայի նահանգի Դառլինգթոն քաղաք եւ տարբեր խանութներում գնել Palmetto Cash 5 վիճակախաղի երկու տոմս: Նա դրանց վրա նշել է միանման թվեր եւ վճարել տոմսերից մեկով շահումի կրկնապատկման համար:
Մի քանի օր անց այդ մարդն իմացել է, որ գուշակել է բոլոր հինգ թվերը: