Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ Կիևում կայացած ճեպազրույցում։
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, ձերբակալվել են Պանամայում, իսկ ընկերության գրասենյակում խուզարկություններ են ընթանում, հայտնում է Die Süddeutsche Zeitung-ը։
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչել 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածը թուրք զինծառայողներին միանգամայն պատահական դեպք է եղել։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։
Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի ամռանը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնը: Մխիթարյանի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 52 տոկոսը:
Ձյան առատ տեղումներն ու ուժեղ քամիները պատուհասել են Նյու Ջերսի, Նյու Յորք և Քոնեկտիկուտ նահանգները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է երկրի Սահմանադրության փոփոխությունները, հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։
Փետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին.
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում իսկական արշավ է սկսվել եզակի երկաթյա դռան նկատմամբ, որը հայ վարպատները պատրաստել են 150 տարի առաջ։
Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանա կարգավորել առանց վիզային ռեժիմի հաստատման լայնամասշտաբ աշխատանքները դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կոչ է արել վերջ դնել անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակին, հայտնում է BBC-ն։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին, հունիսին երկվորյակ են ունենալու
«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, անդրադառնալով Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, հայտարարել է, որ «Ադրբեջանը կատարել է ռուս-ադրբեջանական համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։
Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավոր հարցը հետաձգվել է նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են 2017թ. ապրիլին, հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
«Այո, դա պաշտոնական է: Վերջապես ես կատարեցի ամբողջ կյանքիս երազանքը. պետք է աշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում, կողք կողքի այնպիսի մարդկանց հետ, ովքեր անկեղծ սիրում են ֆուտբոլը: Շնորհակալություն բոլորին, ովքեր ոգեշնչել են ինձ այդ նոր մարտահրավերի համար»,- հաղորդել է Մարադոնան Ֆեյսբուքում:
Ադրբեջանական haqqin.az պորտալը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ փետրվարի 9-ին «ձնահյուսքի հետևանքով» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ուլվի Ահմեդ օղլու Ռուսթամովը։
Փետրվարի 9-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Թամարա Գ.-ն, 1989 թ. ծնված Երեմ Պ.-ն, 1995 թ. ծնված Մարատ Պ.-ն:
Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին:
Թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողներին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը: