
Դորտմունդի «Բորուսիան» Օբամեյանգին գնահատել է 70 մլն եվրո

Ինչպես պնդում է Goal պորտալը, Դորտմունդի «Բորուսիան» թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար «Ռեալից» կխնդրի 70 մլն եվրո:
Հարձակվողը բազմիցս հասկացրել է, որ կարող է քննարկել «սերուցքայինների» առաջարկը, բայց գերմանական ակումբում հանգստություն են պահպանում, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. ամառը: Գաբոնցուն արդեն փորձել են ձեռք բերել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն նրանց հարցումները բացասական պատասխան են ստացել:
«Ռեալն» Օբամեյանգի ձեռքբերման նպատակահարմարության մասին որոշումը կկայացնի մրցաշրջանի ավարտին: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Արքայական ակումբի հարձակվող Քարիմ Բենզեման կարող է լավ մարզավիճակի հասնել մրցաշրջանի երկրորդ կեսում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը