
Burberry-ն մոդելներին թողել է դաշտում

Burberry բրիտանական նորաձեւության տունը թողարկել է 10 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որը ներկայացնում է հագուստի նոր փետրվարյան հավաքածուն: Հոլովակը հրապարակված է YouTube-ում:
Իրերը կցուցադրեն Նորաձեւության շաբաթի շրջանակներում, որը Լոնդոնում անցկացվելու Է փետրվարի վերջին:
Նկարահանումներին մասնակցել են Էմբեր Ուիթքոմբը եւ Թոմ Ֆուլը: Ըստ սյուժեի, նրանք զբոսնում են ամայի դաշտում՝ միագույն հասարակ շորերով՝ թիկնոց, սվիտեր, շալվար եւ կանացի բլուզ:
Burberry-ն բրիտանական հնագույն բրենդներից մեկն է, որը մասնագիտանում է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Ընկերությունը հիմնադրվել է 1856 թվականին: