Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն շների կացարան է ուղարկել իր մարզաշապիկը

Թվում է, շների ինչների՞ն է պետք մարդկային շապիկը:

Ռոնալդուի բարեգործական ժեստի մասին պատմել է կացարանի տնօրեն Լիլիանա Սանտուշը: Ըստ նրա խոսքերի՝ Ռոնալդուն կացարանի ֆինանսական դժվարությունների մասին իմացել է ընդհանուր ընկերներից:

Ինչպես հաղորդում է Correio da Manhа-ն, պորտուգալացին կացարան է ուղարկել մարզաշապիկն իր ստորագրությունով, և այն պետք է վաճառվի աճուրդում:

«Ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Կրիշտիանու Ռոնալդուին: Դա հասարակ ժեստ է, բայց այն շատ կարևոր է»,- ասել է Սանտուշը:

2016-17թթ. մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրած 25 խաղերում դարձել է 20 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728