
Ռաուլը նշել է «Ռեալի» պատմության 5 լավագույն ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը մեքսիկական հեռուստատեսության եթերում առաջարկել է Արքայական ակումբի պատմության մեջ 5 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը: Ընդ որում, նա ընդգծել է, որ իրեն առաջարկված անուններից ընտրություն կատարելը շատ դժվար է եղել:
Ռաուլի երազանքների թիմի կազմի մեջ են մտել հարձակվողներ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և Ֆրանսիսկո Խենտոն, կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ինչպես նաև հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պաշտպան Սերխիո Ռամոսը:
«Շատ դժվար էր ընտրություն կատարել, քանի որ բոլորը, ովքեր առաջարկվել էին ինձ ընտրության համար, «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստներն են»,- ասել է Ռաուլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը