
Ռոբերտ դե Նիրոն դարձել է Ermenegildo Zegna բրենդի դեմքը

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն դարձել է Ermenegildo Zegna իտալական բրենդի դեմքը: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Օսկար» մրցանակի 73-ամյա դափնեկիրը մասնակցել է գարուն-ամառ տարեշրջանի գովազդային արշավին: Նրան ընկերակցել է սկսնակ դերասան Մաքոլ Լոմբարդին, որը հայտնի է «Ամերիկացի սիրունիկը» ֆիլմից: Այդ արշավն առաջինն է մյուսների շարքում, որոնք ստեղծվելու են «Բեկումնային պահեր»-ի կարգախոսի ներքո:
Ermenegildo Zegna-ն իտալական ընկերություն է, որը զբաղվում է տղամարդու լյուքս դասի հագուստի, կոշիկի և պարֆյումերիայի թողարկմամբ: Այն հիմնադրվել է 1910 թվականին Էրմենեջիլդո Զենիայի կողմից: Այժմ ընկերությունը կառավարվում է Զենիայի ընտանիքի արդեն չորրորդ սերնդի կողմից:
Ռոբերտ դե Նիրոն ամերիկացի դերասան է, պրոդյուսեր և ռեժիսոր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է («Կատաղած ցուլ» ֆիլմի համար և կինոարտադրության զարգացման գործում ներդրած ավանդի համար), նա նաև երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի (տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար «Կնքահայր 2» ֆիլմում և տղամարդու լավագույն դերի համար «Կատաղած ցուլ» ժապավենում՝):