Փետրվարի 8-ին Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Թուրքիայի և թուրքական համայնքի կապերի կարևորության մասին իր ելույթի ժամանակ բերել է «ուժեղ հայ համայնքի» օրինակը։
Բարեգործություն սկիզբ է առել հնագույն ժամանակներում, այն տարբեր կերպ է մեկնաբանվել` գթասրտություն, մեկենասություն, հովանավորություն, աջակցություն և, վերջապես, բարեգործություն:
Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը (Vartan Sirmakes) ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։
«Լապշինի արտահանձնումն ապտակ էր Հայաստանի համար ու կարող է ունենալ հեռուն գնացող հետևանքներ: Սակայն սրան չի կարելի մոտենալ իրավական տեսանկյունից. իրավական կողմից ոչ մի կապ չկա, քանի որ սա սկզբից մինչև վերջ քաղաքական ակցիա է, որ կատարվեց երկու երկրների մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ին չի անհանգստացնում կուսակցությունից մի խումբ անձանց հեռանալը: Լրագրողների հետ զրույցում Նիկոյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի թուլանալու մասին խոսք լինել չի կարող:
Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական վարկածը իր շապիկին տպագրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծաղրանկարը, որը ձեռքում պահում է Բունդեսթագի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի կտրած գլուխը։
Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին՝ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց Նիկոյանը:
Փետրվարի 10-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա:
Եվրասիական տնտեսական միության տարածքում 2018 թվականից կգործի նշանների՝ ապրանքանշանների ու ապրանքի ծագման անվանումների միասնական ռեեստր։
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ռուսաստանն այս շաբաթ Սիրիային մատակարարել է 50 «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռ, գրում է ամերիկյան Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերին։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտի ներդնելու մասին իրավիճակը մշտապես գտնվում է Բելառուսի ԱԳՆ-ի ուշադրության գոտում։ Այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը։
Դավիթ Հարությունյանը հավելել է, որ համատեղ անցած ճանապարհը իրեն թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ «Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ և գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդ»-ում, խաբեության և ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու և մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլևս անհամատեղելի են դարձնում իմ և իմ թիմի ներկայությունը «Հայկական վերածնունդ»-ում»։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և հայտարարելով, թե «Բելառուսը բարեխղճորեն կատարել է իր միջազգային պարտավորությունները», մեկնաբանել է նաև հայկական կողմի հայտարարությունները՝ մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության հետ։
Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի հասցեին ու, միևնույն ժամանակ, տարակուսելի է, որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաև իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող երեք կասկածյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բելառուսը բարեխղճորեն կատարել է միջազգային պարտավորությունները Լապշինին Ադրբեջանին արտահանձնելիս: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Աղբյուրների խոսքով՝ այդ առաջարկով արդեն մի քանի գերատեսչության հետ խորհրդատվություններ են անցկացվել։
Կանանց պայուսակում եղել է կանխիկ գումար, բանկային քարտեր, տան բանալիները։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Ես անում եմ իմ աշխատանքը, ջանում եմ անել ամեն բան, ինչ կապված է ինձ հետ: Օրինակ` փորձում եմ թիմին իմ հետևից տանել: Բայց կարևոր չէ, թե ով է թիմին տանում իր հետևից, կարևորն այն է, որ արդյունք լինի:
Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ:
Բելառուսում ՌԴ դեսպանությանը Բաքու ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին հայտնել են իսրայելցի դիվանագետները, այսօր հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Իգոր Կարյագինը։
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: