Բաժիններ՝

Թուրքական դիվանագիտությունը տուժել է ASALA-ի գործունեությունից. Ահմեթ Դավութօղլու

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրներում թուրք դեսպանների հետ 6-րդ կոնֆերանսի ժամանակ հիշել է ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, Armenian Secret Army for the Liberation of Armenia) գործունեության մասին.

«Թուրքական դիվանագիտությունը տուժել է ASALA-ի գործունեությունից: ASALA-ի գործունեության հետևանքով սպանվել են բազմաթիվ թուրք դիվանագետներ: Թուրքական դիվանագիտությունն իր գործունեությունը ծավալելու է աշխարհի մնացյալ բոլոր երկրներում՝ անկախ ASALA-ի ակտիվությունից»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի վերջին թուրքական Taraf թերթը գրել էր, որ 1996 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Սուսուրլուքի վթարի» գործով կասկածյալ Այհան Չարքընը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. «Ես կոչ եմ անում բացել «ԱՍԱԼԱ»-ի գործի արխիվները: Եթե դուք դա անեք, ապա կտեսնեք, որ մեր դեսպանների մի մասին սպանել է ոչ թե «ԱՍԱԼԱ»-ն, այլ` Թուրքիայի «խորքային պետությունը»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031