Բաժիններ՝

Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի խորհրդականին դատապարտել են 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լենքորանի դատարանը «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի խորհրդական Յադիգյար Սադիգովին խուլիգանության մեղադրանքով երեկ դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Դատախազը պահանջում էր Սադիգովին քրեական օրենսգրքի 221.3 հոդվածով (զենքի կիրառմամբ խուլիգանություն) դատապարտել մինչև 7 տարվա ազատազրկման: Սադիգովին ձերբակալել են նախորդ տարվա հունիսի 27-ին: Սադիգովն ու նրա փաստաբանները հայտարարել են, որ հարուցված քրեական գործը կրում է քաղաքական բնույթ:

Նշվում է, որ Սադիգովն ընդդիմադիր ակտիվ քաղաքական գործիչներից մեկն է հարավային այդ շրջանում և վայելում է բնակչության աջակցությունը: Նա ակտիվություն է դրսևորել նաև Facebook սոցցանցում: Իրավապաշտպանները նրան ճանաչում են որպես քաղբանտարկյալ:

2013 թվականի հունվարին Սադիգովը կազմակերպել է «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարի այցը Լենքորան, ինչը, սակայն, տապալվել է ոստիկանության և իշխող կուսակցության տեղի ակտիվիստների ջանքերի շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս