
Հուսով եմ, որ Ջոն Քերին կստանա Խաղաղության Նոբելյան իր մրցանակը և հանգիստ կթողնի մեզ. Մոշե Յաալոն

Իսրայելական Yedioth Ahronoth թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կտրականապես դատապարտել է պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելուն միտված ամերիկյան առաջարկները, ինչպես նաև քննադատել է դրանց հեղինակին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Յաալոնի խոսքերով՝ Քերի մշակած պլանը չարժե անգամ այն թուղթը, որի վրա գրված է այն: Յաալոնը Քերիին որակել է որպես «միամիտ և ձանձրացնող». «Սահմանների անվտանգության վերաբերյալ ամերիկյան առաջարկները չեն հանգեցնի ո՛չ անվտանգությանը, ո՛ չ էլ խաղաղությանը:
Միայն Հորդանան գետի հովտում իսրայելական ռազմական ներկայությոնը կարող է երաշխավորել Իսրայելի անվտանգությունը: Մենք հիանալի գիտենք պաղեստինցիների հոգեբանությունը, և թե իրականում ինչ են պլանավորում նրանք»:
Յաալոնը հույս է հայտնել, որ Ջոն Քերին կստանա Խաղաղության Խաղաղության Նոբելյան իր մրցանակը և հանգիստ կթողնի իրենց: 2013 թվականի մարտից Քերիան արդեն 10 անգամ ժամանել է Մերձավոր Արևելք՝ փորձելով համոզել իսրայելցիներին ու պաղեստինցիներին հասնել խաղաղ համաձայնության:
Ամերիկյան պլանի կետերից մեկով նախատեսվում է իսրայելական զորքերի դուրս բերում Հորդանան գետի հովտից և այն պաղեստինյան անվտանգության ուժերի վերահսկողությանը հանձնում: Իսրայելը կտրականապես դեմ է դրան: