Բաժիններ՝

«Ժնև 2»-ին չմասնակցելու դեպքում սիրիական ընդդիմությունը կզրկվի Արևմուտքի աջակցությունից. BBC

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները սիրիական ընդդիմությանը զգուշացրել են աջակցության հնարավոր դադարեցման մասին, եթե Սիրիական Ազգային դաշինքը չմասնակցի հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին:

Այս հարցում BBC-ը վկայակոչում է Ազգային դաշինքի ներկայացուցչին. «Նրանք շատ հստակ հասկացնել են տվել, որ այլևս չեն աջակցի մեզ, ինչպես որ ներկայումս է, և որ մենք կկորցնենք միջազգային հանրության վստահությունը, եթե չմասնակցենք Ժնև 2-ին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիական Ազգային դաշինքը հունվարի 17-ին քվեարկություն է անցկացնելու, որի արդյունքներով որոշելու է, թե իր ներկայացուցիչներին ովքեր են մասնակցելու «Ժնև 2» կոնֆերանսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031