ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն Իրան կժամանեն հունվարի 18-ին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն Իրան կժամանեն հունվարի 18-ին, ինչը կհամապատասխանի Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս կողմերը շարունակում են բանակցել իրանական միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների կողմից ստուգումներ անցկացնելու շուրջ: Նախորդ տարվա նոյեմբերին ձեռք բերված ժնևյան պայմանավորվածությունների իրագործման առաջին փուլը մեկնարկելու է հունվարի 20-ին:

Առաջին փուլը տևելու է 6 ամիս, այն կոչված է վերացնելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «Վեցյակի» առաջնահերթ մտահոգությունների վերացմանը: Դրա դիմաց ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է մեղմացնեն Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031