
«Վերին Լարս-Կազբեգի» անցակետը վաղվանից անցում է կատարում աշխատանքային շուրջօրյա ռեժիմի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը անցում է կատարում աշխատանքային շուրջօրյա ռեժիմի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերի համաձայնությամբ «Վերին Լարս-Կազբեգի» անցակետը շուրջօրյա աշխատանքային ռեժիմին անցում կկատարի հունվարի 15-ին: Դա կմեծացնի սահմանային անցակետի հնարավորությունները: 2013 թվականին նրանով անցել է մոտ 3 միլիոն մարդ: Անցակետը աշխատանքային ձմեռային ռեժիմին անցում էր կատարել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին: