Իրանի խորհրդարանն ունի գործողությունների պլան՝ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների դեպքում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը չի միջամտում երկրի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին, քանի որ դա չի հակասում երկրի Սահմանադրությանը: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի՝ միջազգային հարցերի գծով խորհրդական Հոսեին Շեյխուլիսլամը.

«Խորհրդարանն ամբողջովին աջակցում է Իրանի բանակցային թիմին և աշխատում է նրա հետ սերտ համագործակցությամբ»: Խոսելով ԱՄՆ կոնգրեսի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին՝ Շեյխուլիսլամը հայտարարել է, որ այդ դեպքում Իրանի խորհրդարանը Կոնգրեսին թույլ չի տա ճնշում գործադրել բանակցությունների ընթացքի վրա.

«Իրանի խորհրդարանն ունի գործողությունների պլան, եթե ԱՄՆ-ը սահմանի նոր պատժամիջոցներ: Իրանի խորհրդարանն ունի մինչև 60 տոկոս ուրան հարստացնելու պլան, և ցայժմ խորհրդարանի 218 անդամ չի ստորագրել այդ փաստաթուղթը:

Եթե Իրանի հանդեպ սահմանվեն նոր պատժամիջոցներ, ապա խորհրդարանը հավանության կարժանացնի այդ փաստաթուղթը: Երկրի օրենքներին համապատասխան, ոչ ոք չի կարող վետո դնել խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի վրա»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելուն:

Տեսանյութեր

Լրահոս