Բաժիններ՝

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Դրան մասնակցել են նաև երկու երկրների պատվիրակությունները, ինչից հետո հանդիպումը շարունակվել է «տետ-ա-տետ» ձևաչափով:

Նախագահների հանդիպումից հետո տեղի է ունեցել միջպետական փաստաթղթերի ստորագրման արարողակարգը: Երկու երկրների միջև ստորագրվել են սպորտի ու երիտասարդության, արտակարգ իրավիճակների կարգավորման, բնապահպանության ու հիդրոէլեկտրակայանների կառուցման ոլորտներում համագործակցության հուշագրեր:

Իլհամ Ալիևը Ռոուհանիի հրավերով պաշտոնական այցով Թեհրան է ժամանել այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930