
Ամերիկյան Donald Cook էսկադրոնային ականակիրը մուտք է գործել Սև ծով

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ երեկ Սև ծովի ջրատարածություն է մուտք գործել ամերիկյան Donald Cook էսկադրոնային ականակիրը, որը հագեցած է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրման ֆոնին:
Այդ քայլը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կողմից Կիևին աջակցության ցուցաբերում: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ ռազմանավը Սև ծովում պետք է մնա մինչև հինգշաբթի:
Նրա ներկայությունը հանդիսանում է նաև ԱՄՆ-ի արևելա-եվրոպական դաշնակիցներին աջակցության ցուցաբերում, որոնք անհանգստացած են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացումից:
Ամերիկյան էսկադրոնային ականակիրը Սև ծովում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններին և այցելելու է մի շարք նավահանգիստներ: