![](/banners/BeFunky-design.jpg)
ԵԽԽՎ-ն Ուկրաինային կոչ է անում անցկացնել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1391067259-2062-pase1.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը պատրաստել է բանաձևի նախագիծ, որում Ուկրաինային կոչ է արվում անցկացնել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ: Տվյալ բանաձևի նախագիծն այսօր քվեարկության կդրվի Ստրասբուրգում:
Դրանում նշված է. «Գերագույն ռադայում առավելագույն ներկայացվածություն երաշխավորելու համար, որը կհանգեցնի երկրի էլ ավելի մեծ միասնությանն ու կայունությանը, անհրաժեշտ է մոտ ժամանակներս անցկացնել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, եթե նման հնարավորություն տան տեխնիկական հնարավորությունները:
Ուկրաինայի քաղաքական վերջին իրադարձությունների հետևանքով բնակչության բազմաթիվ խմբերի մոտ մտավախություններ են ծագել, որ իրենց շահերը կա՛մ չեն ներկայացվի, կա՛մ էլ բավականաչափ չեն ներկայացվի Գերագույն ռադայում ու Կիևի կենտրոնական կառավարությունում»:
Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2017 թվականի աշնանը, իսկ նախագահական ընտրությունները պլանավորված են այս տարվա մայիսի 25-ին: