
Մեկնարկել է «Դեմ եմ»-ի պահանջի երթը (ուղիղ հեռարձակում)

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի մոտիցմեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության պահանջի երթը: Հիշեցնենք, որ «Դեմ եմ»-ը հայտարարել էր պահանջի երթի նպատակների մասին: «Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»:
Ուղիղ հեռարձակումը՝ Սիվիլնեթի: