ԵՄ-ը Վրաստանի համար վիզային ռեժիմը կարող է վերացնել 2015 թվականի վերջին. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր հանդիպել է երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փանջիկիձեն հայտարարել է, որ չի բացառվում, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև գործող վիզային ռեժիմը վերացվի 2015 թվականի վերջից կամ 2016 թվականի սկզբից:

Փանջիկիձեի խոսքերով՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման պլանը բաղկացած է երկու փուլից՝ օրենսդիր ու գործադիր: Նա ենթադրել է, որ օրենսդիր մասի վրա աշխատանքնները կավարտվեն մինչև այս տարվա ամառային արձակուրդներ, ինչից հետո կմեկնարկի պլանի երկրորդ մասի իրագործումը:

Փանջիկիձեն նշել է, որ իրենք արդեն իսկ սկսել են իրագործել պլանի երկրորդ մասին առնչվող մի շարք տարրերի իրագործում, ինչն իրենց հնարավորություն կտա առաջ ընկնել պլանից: Ելնելով դրանից՝ Վրաստանի արտգործնախարարը կանխատեսել է, որ ԵՄ-ի երկրների հետ ոչ վիզային հաղորդակցություն կհաստատվի 2015 թվականի վերջին կամ 2016 թվականի սկզբին:

Տեսանյութեր

Լրահոս