Բաժիններ՝

ԿԲ-ն այսուհետ կհրապարակի մեկ միասնական գործարար միջավայրի ցուցանիշ

2014թ. առաջին եռամսյակից Կենտրոնական բանկը վերանայել է գործարար հարցումների վրա հաշվարկվող բաղադրյալ ցուցանիշների մեթոդաբանությունը: Նախկինում հաշվարկվող և հրապարակվող երկու՝ գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների փոխարեն այսուհետ հաշվարկվել և հրապարակվելու է մեկ միասնական գործարար միջավայրի ցուցանիշ: Նախկինում հրապարակվող և նոր հաշվարկվող ցուցանիշի միջև համադրելիությունն ապահովելու նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը ինտերնետային կայքում զուգահեռ կհրապարակի ինչպես նոր, այնպես էլ հին մեթոդաբանության հաշվարկվող ցուցանիշները, որից հետո ամբողջությամբ անցում կկատարվի նոր մեթոդաբանությանը: Հին մեթոդաբանությամբ հաշվարկվող ցուցանիշները կներկայացվեն առանձին ֆայլով, իսկ հիմնական վերլուծական նյութերում արդեն իսկ կներկայացվի նոր մեթոդաբանությամբ հաշվարկված ցուցանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031