2013 թվականի սեպտեմբերի 25-ին Սուլեյման Դեմիրելին մեղադրանք էր ներկայացվել փետրվարի 28-ի հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը:
Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների
«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։
Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Բագրատ Եսայանը, որ դեմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, կողմ է՝ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Համազասպ Բաբաջանյանը այն զորահրամանատարն է, որ իսկապես մեծ ներդրում է ունեցել թե՛ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերի հաղթանակի մեջ, թե՛ նաև որպես հայ ազգի զորահրամանատար նա այն տրիադայի շարքերում է, որոնք իսկապես բարձր են պահել հայ զորահրամանատարների ավանդույթը: «Այնպես որ՝ որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես նորմալ եմ վերաբերվում դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին:
Այսօր՝ հունիսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.32 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքները:
Մեկնարկել է գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների համար կազմակերպված վարպետության դասընթացների շարքը
Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել է. «Մենք գտնվում ենք մեզ համար հարազատ հողում, ուր մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Արդեն դեպքի օրը՝ նոյեմբերի 18-ին, Դիլոյանին է զանգահարել Է. Խլղաթյանը և ասել, որ Ս. Շարբաթյանը գնալու է և տղաներին հրավիրում են նրան ճանապարհելու: Դիլոյանը, թեև սկզբում փոքր-ինչ առարկել է, բայց ի վերջո համաձայնել է և վերցնելով իր համար ուղարկված կոնյակը՝ գնացել Մուշ, զանգահարել և այնտեղ է կանչել նաև Արտակին և Արենին՝ ասելով որ իրենց հետ ուտելիք բերեն, քանի որ Մուշը չի աշխատում, ու իրենք էլ ոնց-որ թե պիտի մի քիչ երկար նստեն:
Ձախողումների պատճառն այն էր, որ Թուրքիան չի փորձել վարել այնպիսի քաղաքականություն, որն ուղիղ համեմատական կլիներ նրա պոտենցիալին
Այս մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությունը:
Մրցույթին կմասնակցի 15 թիմ, որից 13-ը` դպրոցական թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Մասնակիցների առջև դրված խնդիրը գիծն հետևող և լաբիրինթոսն անցնող ռոբոտներ ստեղծելն է:
Ներկա փուլում մենք չենք կարող չարաշահումներ թույլ տալ թեկնածուի կարգավիճակի շուրջ:
«Ես այդ նախագծին վաղուց եմ ծանոթ, գիտեմ` ինչպես է սկսել: Ժողովուրդը վստահություն չունի, որ քանդվեց՝ էլի կկառուցվի»,- ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ խոսելով «Հին Երևան» նախագծի մասին: Նա նշեց, որ ամբողջ երկիրն այսպես է եղել՝ քանդվել է ու չի կառուցվել. «Իհարկե, պետք է կառուցվի, տգիտություն է հինը քանդելը: Դա նման է նրան, որ մարդ երեխա ունենա, երեխայից դժգոհ լինի, տա՝ սպանի, ասի՝ մյուս երեխաս լավը կլինի, մյուսն էլ՝ ուռոդ է ծնվում: Մենք հենց այս փաստի առաջ ենք կանգնած»:
Լավրովի խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ դրան, և խնդիրը Ռուսաստանի դիրքորոշման մեջ չէ:
ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդներն ընդգծել են, որ պատրաստ են հավաքվել յուրաքանչյուր պահի, ինչն անհրաժեշտ է նշանակալից սահմանափակիչ միջոցները հավանության արժանացնելու համար:
Դա նաև ռուսական կողմին հնարավորություն կտա իրականացնել համապատասխան աշխատանք, ազատ արձակել պատանդներին ու դադարեցնել զենքի ու զինյալների մատակարարումը:
Ուկրաինան չի կորցնում այլընտրանքային աղբյուրներից բնական գազ ստանալու հույսը, ինչը մասնավորապես վերաբերում է Կասպյան ավազանի գազին:
Վրաստանը շատ ամուր է կանգնած եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին:
Ռասմուսենի խոսքերով՝ այդ համաձայնագրերը կնպաստի Եվրոպայում ազատության, կայունության ու բարգավաճման ամրապնդմանը:
Էքմելեդդին Իհսանօղլուն հանդիպումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների հետ:
Ադրբեջանում իշխող վարչակարգը կամավոր մտադիր չէ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու պահպանել ժողովրդավարական նորմեր:
«Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև:
Ադրբեջանական իշխանության հանդեպ բարյացակամ տրամադրվելն ու նրա ընդհանուր գործունեությունն առաջացնում են մեծ հարցեր: