Պորոշենկոն հրադադարի ժամկետը երկարաձգել է 72 ժամով. աղբյուր
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրադադարի ռեժիմը երկարաձագել է ևս 72 ժամով: Այս մասին գործակալությանը հայտնել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը.
«Պորոշենկոն համաձայնվել է հրադադարի ժամկետը երկարաձգել 72 ժամով: Դա նաև ռուսական կողմին հնարավորություն կտա իրականացնել համապատասխան աշխատանք, ազատ արձակել պատանդներին ու դադարեցնել զենքի ու զինյալների մատակարարումը»:
Պորոշենկոն հունիսի 20-ին ներկայացրել էր իր 15 կետանոց խաղաղության պլանը և զինված ուժերին հրամայել էր մեկ շաբաթով հրադադար պահպանել: Հրադադարն ուժի մեջ էր մտել հունիսի 20-ին ժամը 22.00-ին և սպառվում էր այսօր՝ ժամը 22.00-ին: Նման որոշում էր ընդունվել, որպեսզի ահաբեկիչները կարողանան վայր դնել զենքը: