Բաժիններ՝

Ռասմուսենը ողջունել է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է ԵՄ-ի հետ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի կողմից Ասոցմացման համաձայնագրեր ստորագրելը: Ռասմուսենի խոսքերով՝ այդ համաձայնագրերը կնպաստի Եվրոպայում ազատության, կայունության ու բարգավաճման ամրապնդմանը.

«Դրանք թույլ են տալիս սերտորեն համագործակցել իրավունքի գերակայության, դատական համակարգի բարեփոխումներ առաջխաղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման ապահովման հարցերում և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները:

Դրանք այն նպատակներն են, որոնք ՆԱՏՕ-ն կիսում է և հավատարիմ է այդ երկրների և մյուս գործընկերների հետ սեփական գործընկերության շրջանակներում»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս