Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը չի շտապում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել Իրաքում գործող ISIL խմբավորմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանօի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայատարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ը չի շտապում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորմանը:

Լավրովի խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ դրան, և խնդիրը Ռուսաստանի դիրքորոշման մեջ չէ: Լավրովը հիշեցրել է, որ այս կամ այն խմբին ահաբեկիչների ցուցակում ընդգրկելը կարող է պահանջել որոշակի ժամանակ.

«Հուսով եմ, որ մենք (ՄԱԿ ԱԽ) կցուցաբերենք միասնական չափորոշիչներ բոլոր նրանց հանդեպ, ովքեր հանդիսանում են ահաբեկիչներ, բոլոր խմբերի հանդեպ, ովքեր կիրառում են ահաբեկչական մեթոդներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30