ԵՄ-ը սպառնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել հունիսի 30-ից հետո
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև հունիսի 30-ն իրական քայլեր չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին նշված է ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունում:
Կրեմլի դեմ սահմանափակիչ նոր միջոցները կարող են ընդունվել ցանկացած պահի: Փաստաթղթում ընդգծվում է, որ մինչև հունիսի 30-ը պետք է ձեռնարկվեն մի շարք քայլեր: Այդ ընթացքում ԵՄ-ի Խորհուրդը գնահատելու է իրավիճակը և եթե կարիք լինի, կկիրառի անհրաժեշտ միջոցներ:
ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդներն ընդգծել են, որ պատրաստ են հավաքվել յուրաքանչյուր պահի, ինչն անհրաժեշտ է նշանակալից սահմանափակիչ միջոցները հավանության արժանացնելու համար: