
Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն այսուհետ ընդունեց անդառնալի բնույթ. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պատմական իրադարձություն է համարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը.
«Դա պատմական իրադարձություն է: Եվրաինտեգրման գործընթացն ընդունեց անդառնալի բնույթ, դա ևս մեկ քայլ առաջ է կազմակերպությանը (ԵՄ-ին) անդամակցելու ճանապարհին»:
Սրանից առաջ էլ Բաթումում տեղի ունեցած անվտանգության ու պաշտպանության կոնֆերանսի ժամանակ Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը շատ ամուր է կանգնած եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: