Շախմատիստը նշել է նաեւ, որ ինքը բնավորությամբ շատ բարի է եւ իրեն անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորվել: «Ափսոս չկա «կատաղություն» անվանումով դեղամիջոց, ինչպես Լիոպոլդ կատվի հայտնի մուլտֆիլմում: Ես ողջ ուժով ջանում եմ կատաղել ինքս ինձ, մրցակիցներից ու այն ամենի վրա, որ կա իմ շրջապատում, սակայն դա ինձ մոտ անբնական է ստացում, քանի որ դա հատուկ չէ իմ բնավորությանը»,- ասել է Արոնյանը:
«Նա «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որտեղից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում էր փողոցով ու ինչ-որ բան էր բղավում, սակայն նրան ոչ ոք չէր մոտենում, բոլորը վախենում էին»,- պատմել է ականատեսներից մեկը: Կինը երեխայի գլուխը ձեռքին մոտ 20 րոպե քայլել է մինչ ձերբակալվելը:
2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):
Աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթևոսյանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։ Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բ աժանմունքի պետ։
Հայտնի է, որ գարնանը սրվում են խրոնիկ ընթացք ունեցող բոլոր հիվանդությունները: Ճնշման հետ խնդիրներ ունեցողները կամ սրտանոթային հիվանդությամբ տառապողները հատկապես գարնանը պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ, ճշգրտեն իրենց դեղահաբերի ցուցակը և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն: Այս մասին փետրվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սրտաբան Մարինե Օրդյանը:
«Խորհրդային տարիներից մեզ ժառանգած ցավալի սովորություն կա, երբ գեղասահքի դպրոց եկած երեխաներին «ընտրում» էին, ի սկզբանե հաճախ ցավալիորեն բաց թողնելով այնպիսի կադրերի, որոնք իբր այս կամ այն չափանիշներով չէին համապատասխանում այս սպորտաձևին: Ես կարծում եմ՝ հնարավորություն է պետք տալ ցանկացած երեխայի, ով ուզում է ստանալ այս սպորտաձևում իրեն դրսևորելու շանս: Հետագան ամեն ինչ ցույց կտա՝ կշարունակի՞ նա զարգացնել իր ուժերն այս ուղղությամբ, կհասնի՞ հաջողությունների, թե՞ ոչ»:
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» (0:1), իսկ «Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» (2:1): Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր «Բարսելոնա» – «Սևիլիա» 2:1 «Վիլյառեալ» – «Լևանտե» 3:0 «Վալենսիա» – «Ատլետիկ» 0:3 «Դեպորտիվո» – «Գրանադա» 0:1 «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո» 0:1 «Խետաֆե» – «Սելտա» 0:1 «Էյբար» – «Լաս-Պալմաս» 0:1 «Ռեալ Սոսիեդադ» – «Մալագա» 1:1 «Բետիս» – «Ռայո Վալյեկանո» […]
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից, հայտարարել է, թե կձգտի օգտագործել իր նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ փոխելու «սառեցված հակամարտությունների» շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ukrinform.ru-ն:
Փետրվարի 29-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Կյանքի 50-րդ տարում մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստատեսային խաղի մասնակից Գեորգի Ժարկովը, հայտնում է «Կոմերսանտը»:
Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»: Մինչ 80-րդ րոպեն դորտմունդցիները պարտվում էին 0:1 հաշվով, սակայն Մխիթարյանի գոլը շրջադարձային է եղել խաղի համար: Խաղի վերջնամասում Հենրիխը նաև կատարել է գոլային փոխանցում Օբամեյանգին:
Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» (2:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան»` «Հոֆենհայմին» (3:1):
Ադրբեջանը հայտնել է Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում անցկացվող «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստում հայտարարել է, որ 2015 թվականին դրվել է TANAP («Անդրանատոլիական») գազատարի հիմքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում ընդհանուր առմամբ պահպանվում է զինադադարի ռեժիմը, չնայած մի շարք դեպքերին, հայտնում է Reuters-ը:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն նոր ռեկորդ է սահմանել Twitter-ում: Այն բանից հետո, երբ արարողության ժամանակ հայտնի է դարձել նրան «Օսկար» հանձնելու մասին՝ «Փրկվածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, օգտատերերը րոպեում գրել են ավելի քան 440 հազար թվիթներ: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ ընդամենը մասնակիցների անուն-ազգանունների հրապարակումը բավարար է վերահսկողության համար. «Մենք կնույնականացնենք այն ցուցակների հետ, որոնք հրապարակվել են մինչև ընտրությունները, և կգնանք հանգուցյալների տներով՝ հասկանալու, թե ինչո՞ւ են իրենք մասնակցում քվեարկությանը, տուն չեն մտնում ու վերադառնում են: Առանց այս գործիքի՝ մնացած առաջարկները չեն բերելու ընտրությունների որակի բարելավմանը և հանրային վստահության վերականգնմանը»:
Փետրվարի 27-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող, Վահագնի գյուղում գտնվող տունը /վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով/:
Ինչպես հայտնում է APA-ն, «Հարավային գազային միջանցքի» նիստում ԱՄՆ Պետդեպի միջազգային էներգետիկ հարցերով կոորդինատոր ու հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքշտեյնը նշել է, որ տվյալ նախագիծը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգաանվտանգության ոլորտում:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում անկանխատեսելի է, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեից, կինը ձերբակալվել է մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մերձակայքում:
Իմ այցի նպատակն է ավանդ ունենալ Ադրբեջանի ժողովրդավարության զարգացման հարցում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարելն է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը:
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (3:1), իսկ «Յուվենթուսը»` «Ինտերին» (2:0):
Փետրվարի 29-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 29-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին
«Անունով կոչվում է պառլամենտական, բայց էությամբ լինելու է մեծամասնական: ՀՀ տարածքը բաժանում են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով որ այդտեղ շատ ձայն հավաքեց, ինքը ցուցակում գրավելու է առաջին տեղը: Բնականաբար, այսօրվա պայմաններում գիտենք՝ այդ ձայների քանակն ապահովելու համար ինչ ռեսուրսներ ու գործիքներ են օգտագործելու»:
Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ:
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Սվետիկ Ե.-ն:
Արդյո՞ք «լակոտ» բառը, որ օգտագործել է Շուշան Պետրոսյանը, վիրավորական է. մեկնաբանում է պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Որպես քաղաքացի և Երևանի ավագանու անդամ, ինձ անչափ մտահոգում է հետևյալ հարցը, թե ո՞վ պետք է վերահսկի անչափահասների մուտքը գիշերային ակումբներ և ինչպե՞ս: