Մոսկվայում ոստիկանությունն ուժեղացրել է երիտասարդության շրջանում քսենոֆոբիայի հնարավոր բռնկման կանխարգելման աշխատանքները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ:
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ցանկություն չի հայտնել՝ ներման խնդրագրով դիմել նախագահ Բակո Սահակյանին:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը խոստացել է հավելյալ օգնություն տրամադրել իրաքցի զինվորականներին՝ ԴԱԻՇ-ի դեմ արագ հաղթանակ տոնելու համար, հայտնում է Euronews-ը:
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Մարտի 1-ին, ժամը 03.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վանուհի Մ.-ն:
«Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ, որոնք համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն- 2020» համապարփակ ռազմավարության մոտեցումներին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մասնակի չեղյալ է հայտարարում ցերեկային թռիչքները՝ կապված թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով օդանավակայանը ղեկավարող TAV Georgia ընկերությանը:
2016 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 8 զինծառայող: Այս մասին հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI): Կառույցն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ եւ ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա: «Խազար»-ի` փետրվարի 29-ի դրությամբ տեղեկություններով` մահացածներից 4-ը մարտական, 4-ը` ոչ մարտական կորուստ է:
Lufthansa ավիաընկերության Շանհայից Մյունխեն չվերթ իրականացնող ինքնաթիռում 10-ամյա աղջիկ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր արարումներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր մեղադրանք է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ պատճառը Մերսինում Դեմիրթաշի ունեցած ելույթն է:
Ի դեպ, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ այլ վայրում, ո՛չ իրական, ո՛չ էլ վիրտուալ տարածքում ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել: Ոչ էլ, բնականաբար, ես եմ սպառնացել:
Բըչաքչըի զարդերը կրում են շատ հայտնի դեմքեր ինչպես արտերկրում, այնպես էլ Թուրքիայում: Հայտնի է, որ նրա պատրաստած մատանիներից էր կրում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-21:00-ն, սահմանափակվելու է Պուշկինի փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը:
«Օսկար» մրցանակի պարգեւատրման արարողության հեռուստալսարանը նվազել է մինչեւ յոթնամյա նվազագույնը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով հրապարակված նախնական հեռուստավարկանիշերը:
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ամերիկյան Dell կորպորացիայի կողմից իր մրցակից EMС-ի գնման գործարքին, որը գնահատվում է 67 մլրդ դոլար: Այս մասին ասվում է կարգավորողի մամուլի հաղորդագրության մեջ:
Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը որոշել են հրապարակային տիրույթում չքննարկել Սիրիայի զինադադարի հնարավոր խախտման դեպքերը հակամարտության կողմերի կողմից, հայտնում է BBC-ն:
Գյումրու «Ֆանտաններ» կոչվող՝ ցեխերի մեջ թաղված թաղամասում հավաքված մարդիկ լսում էին ջազ, դաշնակահար Տիգրան Համասյանին, ով բարեգործական համերգով միացավ Գյումրու անօթեւան ընտանիքներին ուղղված դրամահավաքին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս գտնվում է փախուստի մեջ:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2786 միավորով 4-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2851 միավորով: Երկրորդ տեղում 2801 միավորով Վլադիմիր Կրամնիկն է, երրորդում՝ Ֆաբիանո Կարուանան է՝ վաստակած 2794 միավորով:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 1-4-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Մարտի 1-ին, ժամը 04.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Ահարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
«Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով։ Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է Եվրասիական տնտեսական միության ծառայությունների ազատականացման հարցերը: Փետրվարի 24-26-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացել է ըստ ծառայությունների սեկտորների աշխատանքային խմբերի քննարկումը:
ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն. «Մասնագիտական խումբն այս պահին այդ հարցերի վրա է աշխատում»: ՀՀԿ-ում գիտեն միայն մեկ բան` ով շատ ձայն բերեց, նա էլ մտնելու է ԱԺ: Փաստորեն, Թոխմախն ու Շմայսն անմա՞հ են: