Բաժիններ՝

«Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի ծառայություններով

«Կապույտների» ներկայացուցիչները միջնորդների միջոցով կապվել են ֆուտբոլիստի հոր հետ: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է մտել «Չելսին», որը Հումելսի ձեռքբերման նոր ֆավորիտն է:

Ֆուտբոլիստը չունի գործակալ, դրա համար էլ նրա գործերով զբաղվում է հայրը: Հաղորդվում է, որ «Բորուսիան» ցանկանում է այդ տրանսֆերից ստանալ 35 մլն եվրո:

Հումելսի պայմանագիր ժամկետը «Բորուսիայի» հետ լրանում է 2017թ. ամռանը:

2015-16թթ. մրցաշրջանում անցկացրած 41 հանդիպումներում Հումելսը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031