Բաժիններ՝

Վրաստանում գրանցվել են անչափահասների հետ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման բազմաթիվ դեպքեր

 

Վրաստանում 2015թ. գրանցվել է 189 դեպք՝ կապված 16 տարեկանից ցածր դեռահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման հետ, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազությանը:
Քրեական գործեր են հարուցվել «սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ» հոդվածով:

28 դեպքում հետաքննությունը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Ինչ վերաբերում է հանցագործությունների աշխարհագրությանը, ամենից հաճախ դեռահասների նկատմամբ բռնություններ գրանցվել են Քվեմո-Քարթլիում (67 դեպք), ապա հաջորդում է Կախեթը (29), Աջարիան (24), Սամեգրելոն ու Զեմո Սվանեթին (21): Թբիլիսիում 2015թ. գրանցվել է անչափահասների հետ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման 7 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031