Չինաստանի կառավարությունը Զլատան Իբրահիմովիչին կառաջարկի դառնալ Սուպեր լիգայի դեմքը` տարեկան 75 մլն եվրոյով
Ասիայում շվեդին կդարձնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կստանա առաջարկություն՝ դառնալ չինական Սուպեր լիգայի տիտղոսային ֆուտբոլիստը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն` հղում կատարելով La Repubblica պարբերականին, երկրի կառավարությունը պատրաստ է այդ ստատուսի համար հարձակվողին առաջարկել տարեկան 75 մլն եվրո:
Քանի որ առաջարկությունը գալիս է անմիջապես Չինաստանի կառավարությունից, Իբրահիմովիչի պոտենցիալ գործատուն դեռ հայտնի չէ:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2015թ. վաստակել է 50 մլն եվրո:
Իբրահիմովիչի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը