Մահացել է Յոհան Կրոյֆը
68 տարեկան հասակում մահացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ոսկե գնդակի եռակի դափնեկիր Յոհան Կրոյֆը, ով վերջին տարիներին պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Կրոյֆի պաշտոնական կայքը՝ World of Johan Crujiff-ը:
Ամստերդամի «Այաքս»-ի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ախտորոշվել էր 2015-ի հոկտեմբերի 20-ին: Մինչ 44 տարեկանը Կրոյֆը եղել է ակտիվ ծխող և վնասակար սովորությունից ազատվել է այն բանից հետո, երբ տարել է սրտի վիրահատություն:
Կրոյֆը երեք անգամ դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր: Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, «Ֆեյենորդ»-ում, իսպանական «Բերսելոնա»-ում և «Լևանտե»-ում, ամերիկյան «Լոս Անջելես»-ում և «Վաշինգտոն»-ում: Հոլանդիայի հավաքականում Կրոյֆը 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել Եվրոպայի 1976 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր և 1974 թվականի Աշխարհի փոխչեմպիոն:
Նա Հոլանդիայի 9-ակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: