
Լուի Արմսթրոնգի և Metallica-ի ձայնագրություններն ընդգրկվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի հավաքածուում

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, նշանավոր ջազային երաժիշտ Լուի Արմսթրոնգի, Metallica ռոք խմբի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի ելույթների ձայնագրությունները ճանաչվել են Միացյալ Նահանգների ազգային արժեքներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը մարտի 23-ին հայտարարել է, որ դրանք ընդգրկվել են Ձայնագրությունների ազգային ռեեստրում: Այդ ցուցակի մեջ մտնում են երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններ, ռադիո- եւ հեռուստածրագրեր, տարբեր համերգներ եւ նույնիսկ քաղաքական ճառեր, որոնք «արժեք են ներկայացնում մշակութային, պատմական կամ գեղագիտական տեսակետից»:
Դրանց հետ միասին ռեեստրում ընդգրկվել են եւս 21 ձայնագրություններ, որոնք ընտրվել են հատուկ խորհրդի կողմից՝ հաշվի առնելով ամերիկացիների կարծիքը: Կոնգրեսի որոշմամբ, հեղինակավոր ցուցակն ամեն տարի հավալրվում Է 25 նորույթով, իսկ դրանում հայտնվելու համար ձայնագրությունը պետք Է արված լինի առնվազն 10 տարի առաջ: Այժմ Ձայնագրությունների ազգային ռեեստրում հաշվվում Է 450 համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: