Բաժիններ՝

Բերեզովսկին չի բացառել ապագայում Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարտի 24-ին ժամանել է Երևան: Բերեզովսկին մարտի 25-ին Հայաստան-Բելառուս ընկերական խաղի ժամանակ ազգային հավաքականի կազմում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը:

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ռոման Բերեզովսկին նշել է, որ հավաքականն իր համար այնքան հարազատ է, որքան մոր համար իր երեխան:

Հարցին՝ հավաքականում իրեն արժանի փոխարինող տեսնո՞ւմ է, Բերեզովսկին պատասխանել է. «Մեր տղերքը լավն են: Ինձ փոխարինողներ կլինեն: Շատ կցանկանայի իմ փորձը փոխանցել այն երիտասարդ դարպասապահներին, ովքեր փոխարինելու են ինձ, բայց չգիտեմ՝ ինչպես կարելի է դա իրականացնել»:

Նա անդրադարձել է նաև հետագայում որպես Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցին՝ ընդգծելով, որ ամեն ինչ հնարավոր է: «Բայց ես հիմա փորձառու մարզիչ չեմ: Նոր եմ սկսել զբաղվել այդ գործով: Հույս ունեմ՝ շուտ կկարողանամ այդ փորձը հավաքել և օգնել մեր հավաքականին»,- ասել է Բերեզովսկին:

Խոսելով Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման մասին՝ Ռոման Բերեզովսկին նշել է, որ Բելառուսի ընտրանին միշտ էլ լուրջ հակառակորդ է եղել: «Ես հիշում եմ Խորհրդային Միության տարիներին Երևանի «Արարատ»-ը ինչ դժվար խաղեր էր ունենում Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպումներում: Ու հիմա էլ Բելառուսը լուրջ հակառակորդ է»,- նշել է նա:

Բերեզովսկին հավելել է, որ պատրաստ չէ մասնակցել մարտի 25-ին կայանալիք ողջ խաղին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031