
Չեմպիոնների լիգայի թիմերը 32-ից կարող են դառնալ 16-ը

«The Telegraph»-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է նախագիծ, ըստ որի՝ Չեմպիոնների լիգայի թիմերի քանակը կարող է կրճատվել 32-ից՝ մինչ 16:
2018-2019 հնարավոր է՝ գործարկվի նոր կարգը: Նման առաջարկով են հանդես եկել Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ակումբները՝ նշելով, որ ֆինանսական տեսանկյունից շատ խաղեր ձեռնտու չեն: Ըստ նրանց՝ մեծացել է անհետաքրքիր հանդիպումների քանակը:
Ըստ նոր կարգի՝ 16 թիմերը կբաժանվեն երկու խմբի, սակայն մեկ որակավորման փուլ ավելի կանցկացվի: Խմբային փուլը կավարտվի Ամանորից հետո, իսկ փլեյ-օֆֆը կմեկնարկի քառորդ եզրափակչից:
Սիրարփի Աղաբաբյան