
Մոսկվա-Երևան ինքնաթիռը կժամանի 45 րոպե ուշացումով

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որի պայթեցման մասին լուր է տարածվել, կժամանի 45 րոպե ուշացումով: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը Հայաստան կժամանի 20:25-ին: Ինչպես արդեն հայտնել էինք, ինքնաթիռը Երևան պետք է ժամաներ 19:40-ին:
Արդեն հայտնել էինք, որ անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն են ստացել էլեկտրոնային փոստով: Իրավապահ և անվտանգության համապատասխան մարմիններն այժմ ճշտում են, թե որ երկրից է ուղարկվել տեղեկատվությունն այն մասին, թե ինքնաթիռը պայթեցվելու է: