
«Կարյակինը, Անանդը և Կարուանան, ամենայն հավանականությամբ, կխաղարկեն հաղթանակը». Անատոլի Կարպով

Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր կարծիքն է հայտնել Հավակնորդների մրցաշարի ֆավորիտների մասին:
«Կարյակինը դեռ հուսալի է խաղում, հավատանք, որ այս անգամ նրան կհաջողվի հաղթել: Կարուանան շատ վտանգավոր է, և, ընդհանրապես, գլխավոր ֆավորիտների շրջանը հավանաբար պարզ է: Կարյակինը, Անանդը և Կարուանան, ամենայն հավանականությամբ, կխաղարկեն հաղթանակը:
Հնարավոր է՝ այս ցուցակում պետք է լիներ նաև Նակամուրան, բայց նա արտասովոր շախմատիստ է, կարող է փայլուն խաղալ, կարող է՝ ոչ այնքան, և հիմա նա պրակտիկորեն ոչ մի շանս չունի»,- ասել է Կարպովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը