«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են գլխավոր թատրոնները, ինչպիսիք են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կամ Օպերային թատրոնը, չունենալ գլխավոր դիրիժոր»:
Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը:
Reckitt Benckise ընկերությունը, որը արտադրում է դեղամիջոցներ «Նուրոֆեն» ապրանքանիշի ներքո, Ավստրալիայում տուգանվել է 1,3 միլիոն դոլարով (1,7 մլն ավստրալական դոլար), հայտնում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում Եվրոպական տնտեսական ու սոցիալական կոմիտեի 516-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը իրականություն է դարձրել Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը:
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
Ստավանգերում տեղի ունեցավ Norway Chess շախմատային մրցաշարի 8-րդ տուրը: Մագնուս Կարլսենը պարտվեց Լևոն Արոնյանին, իսկ Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Մենտալա Հարիկրիշնային:
Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Շախտյորն» ընդունել էր «Սևիլիային» «Արենա Լվով» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Eurocopter 225 ուղղաթիռը, որում, նախնական տվյալների համաձայն, գտնվել է 15 մարդ, կործանվել է Նորվեգիայի հարավարևմտյան Բերգեն քաղաքում, հայտնում է BBC-ն:
Նա նշեց, որ Հայաստանին հովանավորներ պետք չեն, սակայն իրական դաշնակիցներ պետք են. «Այս պատերազմն ապացուցեց, որ մենք մեր դաշնակիցների հարցում պետք է լինենք ոչ միայն՝ առավել խտրական, այլև՝ առավել իրատեսական: Մենք չենք կարող Խաչատուր Աբովյանից մեջբերում անել և դաշնակից ունենալ, այդ ժամանակներն արդեն անցել են»:
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը Երասխ գյուղի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նախիջևանի մասին տեղեկությանը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ակտիվացումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նման է սառցալեռան:
«Ես ընդունում եմ, որ մենք թերացումներ ունենք մարզային թատրոնների հարցում, դրանք մի տեսակ անտեսված վիճակում են հայտնվել: Ես շատ եմ ափսոսում նաև, որ ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել Գյումրիում կազմակերպվող «Դուետ» փառատոնը: Օգտագործելով այս առիթը՝ ես ուզում եմ դիմել Գյումրու քաղաքապետին, որպեսզի արվի ամեն բան՝ վերականգնելու այդ գեղեցիկ փառատոնը: Ամեն դեպքում՝ Թատերական գործիչների միության սուղ միջոցներով էլ մենք փորձում ենք անել հնարավորը՝ հավասար չափով ուշադրություն հատկացնելու և զարգացնելու համար թատերական ոլորտը»:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ:
Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցները 2015թ. կարողացել են ստանալ 52,9 միլիարդ ռուբլու պետական պատվերներ, գրում է ռուսական РБК-ն: Forbes ամսագրի տվյալներով՝ նա Ռուսաստանում պետպատվերների ցուցակում 9-րդ հորիզոնականում է:
Վենետիկի 73-րդ կինոփառատոնի տնօրինությունը հրապարակել է ժյուրիի նախագահի անունը: Նա բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսն է, տեղեկացնում է Variety-ն:
Ավետիսյանների տունն ու իր գործողությունները նկարագրելու մասին փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին ի պատասխան` ամբաստանյալը նշեց. «Չեմ ուզում և չեմ կարող պատասխանել»: Դատարանի դահլիճում իրեն ուղղված հարցերին Պերմյակովը հիմնականում պատասխանում էր. «Չեմ հիշում, չեմ կարող պատասխանել»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ
Օդանավը կարող է տեղափոխել մինչեւ 12 մարդ եւ զարգացնել ժամում 890 կիլոմետր արագություն: Ինքնաթիռն անվայրէջք թռիչքներ կարող է կատարել մինչեւ 5 հազար կիլոմետր հեռավորության վրա:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այն կարծիքին է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թերացումներ եղել են Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե ԼՂՀ-ում: Այսօրվա քննարկմանը նա ընդգծեց, որ այդ օրերին հրաշալի գործել է նաև ԼՂՀ նախագահը. «Բացի այն, որ վերջին երկու ամիսներին նա գրեթե աշխատասենյակից տուն չէր գնում, այդ օրը ժամը 3:10-ին սկսվում են […]
«Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակությունն իր հետ կտանի Արցախի դրոշը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նշեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը`անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա «դրոշների քաղաքականության» մեջ որպես արգելված նշված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, մայիսի 3-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, 2-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ժամը 14.35-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանքից Արմավիրի մարզում ներգործություն է կատարվում, իսկ ժամը 14.33-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 10 կայանքից ներգործություն է կատարվում նաև Արագածոտնի մարզում:
«Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների և սպաների ընտանիքներին»:
Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Վերջինիս ընտրությունը կատարվեց միաձայն, այլ թեկնածուներ չառաջադրվեցին: Ենթադրվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միությունը կշարունակի ղեկավարել Հակոբ Ղազանչյանը, թեև վերջինս ընտրությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասաց.
ԶԼՄ-ների 29.04.16 թ. հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր կեղծելու և իրացնելու մեղադրանքով ճանապարհային ոստիկանության գործող աշխատակիցներ չեն կալանավորվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դեմ է բուհերում տարկետման իրավունքի վերացման մասին նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել միայն և միայն մեկ դեպքում, երբ երկիրը լայնածավալ պատերազմի մեջ է.
«Հայաստանում երեխաների 10 տոկոսն ունի այս կամ այն չափի զարգացման հապաղումներ և խանգարումներ: Մեր խնդիրն է, հարմարեցնելով մանկապարտեզները, ստեղծել օրինակելի կառույց և համապատասխան պայմաներով հնարավորություն տալ խնդիրներ ունեցող երեխաներին հաճախել մանկապարտեզ»,-ասաց Արա Բաբլոյանը:
«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել: «Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել»,- եղել է Պերմյակովի պատասխանը: