Բաժիններ՝

Եկած օգնություններից յուրացնելու փորձ անողները ևս դավաճաններ են. Ա. Բախշիյան

Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարության օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը:

«Ընդհանուր առմամբ, այդ ընտանիքներին տրամադրվել է օգնություն՝ տարբեր տեսակի սննդի արկղներ. արկղի միջին արժեքը մոտավոր կազմում է 20.000 դրամ»,- նշել է Ա. Բախշիյանը և ընդգծել, որ ԼՂՀ նախագահի հանձնարարականով բոլոր սպայական և պայմանագրային զինծառայողների ընտանիքների համար պատրաստվել և ուղարկվել են նմանատիպ արկղներ բոլոր պաշտպանական շրջաններ՝ ընտանիքներին բաժանելու համար:

10403484_538542329672769_2678487706966851202_n

Լրիվությամբ ավարտել են նաև ուժային կառույցներին՝ ոստիկանության և փրկարար ծառայության մեջ ներգրավված ինժեներական աշխատանքներ իրականացնողներին, քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարության աշխատիկցներին:

Ա. Բախշիյանի խոսքով՝ ներկա փուլում աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանից ժամանակավորապես տարհանված բնակչությանը ևս օժանդակություն ցուցաբերելու համար:

Օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատուն նշել է նաև, որ ապրիլի 11-ից հայտարարված է օգնության ձևով սննդի առաքումը դադարեցնելու մասին, բայց դեռևս շարունակվում են անհատ անձերի կողմից օգնություններ գալ, դրանք ևս ժամանակին տրվում են հասցեատերերին:

082

Այն հարցին, որ խոսակցություններ են դեռ շարունակվում, թե իբր վերահսկողությունը թույլ է, և ուղարկված սննադամթերքն ամբողջությամբ նպատակին չի ծառայում՝ Ա. Բախշիյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ չի լինի մեկը, ով իրեն թույլ կտա զինվորի կամ տարհանվածների համար ուղարկված սնունդը յուրացնել. նման արարք թույլ տալը, մեղմ ասած, անբարո է:

Վստահեցնում եմ. այդ խոսակցություններն անհիմն են: Սակայն եթե հանկարծ որևէ մեկը տիրապետում է յուրացման փաստերի՝ չարաշահումների, խնդրում և պահանջում եմ ահազանգել մեզ կամ իրավապահ մարմիններին»,- ասել է Բախշիյանը և հավելել, որ այդ օգնություններից յուրացնելու փորձ անողները ևս դավաճաններ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս