ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի հետագայում ևս անել ամեն ինչ՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ լայնածավալ հարձակումը Ադրբեջանի կողմից ձեռնտու չէ հենց իրեն՝ Ադրբեջանին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանից ուղևորվել է Ադրբեջան, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկրի վարչապետի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանից կվերադառնան նախ՝ Բեռլին՝ զեկույց ներկայացնելու համար, իսկ հետո կգնան ԵԱՀԿ՝ մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքներ են կատարվում` դիվերսիաները կանխելու համար:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Չնայած ԶԼՄ-ների բազմաթիվ սպեկուլյացիաներին՝ ներկայում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին են մասնակցում համագործակցության գրեթե բոլոր պետությունները:
եդվեդևը Հայաստան էր ժամանել ապրիլի 7-ին: Նա հանդիպում է ունեցել Հայաստանի կառավարության ղեկավարի հետ: Ապրիլի 7-ի ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկրների միջև երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը:
Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վրա, ներառյալ՝ երկու տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին Բաքուն չէր հայտարարել, գրում է eurasianet.org կայքը:
Այսպիսով, արդյունավետ կառավարման, վերահսկողության ու կարգավորման հարց չդրվեց…
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապրիլի 2-8-ը ժամանակահատվածում հայկական կողմի զոհերի ամբողջական ցուցակը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
ԲաքվaՆախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին:ում բախվել են ավտոբուսներ, կա զոհ և վիրավորներ
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, Բաքվում միմյանց է բախվել երկու ուղևորատար ավտոբուս: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից 7-ը հոսպիտալացվել է: Նախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին: carmen ghukasyan
Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ:
Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:
Ժամկետային զինծառայող Բենիկ Համբարձումյանը ապրիլի 4-ին խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Իսլամական համագործակցության գագաթաժողովին և բանակցություններ կանցկացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարին:
Քեմերոնը խոստովանել է, որ ինքը բաժնետոմսեր է ունեցել հոր Blairmore Holdings օֆշորային ընկերությունում մինչեւ Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար դառնալը, հաղորդել է BBC News-ը: Նա նաեւ հայտնել է, որ նախքան 2010 թվականին պաշտոնն ստանձնելն ինքը վաճառել է ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ գումարի բաժնետոմսերը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել է քիմիական զենք, հաղորդում է Aryen Haber-ին: Դրա հետեւանքով չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վկայում են, որ կիրառվել է քլոր:
Երեկ Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենքի ձեռքբերման մասին՝ ասելով, որ վերջին օրերին ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանցիները կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից:
ՌԴ-ի և Եվրասիայի հարցերով վերլուծաբան Իգոր Դանչենկոն ԼՂ-ի հիմնախնդրի մասին
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո դրսում սպասող լրագողներին մոտեցավ միայն ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը: Նա հայտնեց, որ ասուլիսը լինելու է տարածաշրջանային այցի ավարտին, շաբաթ օրը Երեւանում, իսկ ինքը մոտեցել է լրագրողներին պարզապես հայտարարություն անելու համար: Նա ներկայացրեց, թե ինչ է արել Մինսկի խումբը իրավիճակի սրումից հետո:
Անկարան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հղում կատարելով թուրքական Turkiye gazetesi թերթին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին ու կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ իր օտարերկրյա գործընկերների հետ ֆորումի «դաշտերում»: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, եւ, ակներեւ է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը:
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին երեկ մարդաշատ էր. տեղի ունեցավ Վիկտոր Յուզիխովիչի հոգեհանգստի կարգը: 1997 թվականին ծնված գյումրեցի Վիկտոր Յուզիխովիչը հերոսի մահով ընկած մեր տղաներից մեկն է: Նրա մայրը հայ է, հայրը` մոլդովացի: Տղան բռնցքամարտիկ էր: