«Չի կարելի քննարկել ասպիրանտներին տարկետման իրավունքից զրկելու հարցը». Մանվել Բադեյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դեմ է բուհերում տարկետման իրավունքի վերացման մասին նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել միայն և միայն մեկ դեպքում, երբ երկիրը լայնածավալ պատերազմի մեջ է.

«Բայց երբ երկիրը, ըստ էության, պատերազմի մեջ չէ, և եթե նույնիսկ պատերազմի մեջ է, կտրել այն քո ապագան, որն այսօր պետք է կերտես, ամենամեծ հիմարությունն է: Ես ասում եմ ընդդիմությանը՝ նրանց այս առաջարկն ամենամեծ հիմարությունն է»:

Նա նշեց, որ առավել ևս չի կարելի քննարկել ասպիրանտներին տարկետման իրավունքից զրկելու հարցը. «Դա ամենամեծ հանցագործությունը կլինի հայ ազգի նկատմամբ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ եթե բանակում հավասարության սկզբունքը գործի, ընդհանուր, առանց տարկետման իրավունքի զորակոչը նորմալ կդիտվի:

Կարդացեք նաև

«Բանակում պետք է կատարվի սոցիալական դիվերսիֆիկացիայի ապահովում: Պետք է քվոտա գործի, որպեսզի բանակում ծառայող յուրաքանչյուր տղա որոշակի շրջան ծառայություն անցնի առաջնագծում, այդ թվում` հարուստների որդիները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս