«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան»:
«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Հայտնել ենք մեր ցավակցությունները՝ կապված զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հետ:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
«Այսօր մենք քննարկել ենք իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում: Մենք փորձում ենք ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ԵԱՀԿ-ի հետ աշխատել իրադրության կայունացման և հրադադարի պահպանման հարցով: Կցանկանայինք, որ երկու կողմերն էլ շարունակեն բանակցել խնդրի կարգավորման նպատակով: Մինչ օրս փոքր առաջընթաց է գրանցվել: Իհարկե, հակամարտությունների կարգավորումը բխում է բոլորի շահերից: Հատկապես այնպիսի ե րկրի համար, ինչպիսին է Հայաստանը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Եթե իրադրությունը հանդարտվի, ամեն բան կարող է բարելավվել Հայաստանի համար»,- նշել է կանցլերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի այցը Գերմանիա տեղի կունենա հունիսին, այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Կանցլերը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալն ամենահրատապ հարցն է: «Մենք այդ հիմնարար սկզբունքները չպետք է փոխենք, այլ պետք է ամեն բան անենք, որ ավելի շատ արյուն չթափվի, մարդիկ իրենց կյանքը չկորցնեն: Այդ ուղղությամբ ջանքերն ամենահրատապն են, որպեսզի կարողանանք տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և, իհարկե, հետագա լուծումներ գտնել»,-ասել է Մերկելը:
«Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին…»:
Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տխրահռչակ զինյալ Աբուդ Սաքարը, ով հայտնի էր դարձել Սիրիայի կառավարական բանակի զինծառայողի սիրտը ուտելով, հայտնում է The Daily Mail-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:
«Ծննդկանը երեխային ունեցել է ապրիլի 5-ին: Մոր և տղայի վիճակը լավ է: Նրա ամուսինը զինվորական է դիրքերում: Ծննդկանը Մարտակերտի Հովտաշեն գյուղի բնակիչ է»,- տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարությունից տեղեկացրին նաև, որ ծննդկանը երեխային ունեցել է Աշտարակի բժշկական կենտրոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ նա Լեռնային Ղարաբաղում «հակամարտության կողմ» է հանդիսանում, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանը, վրացական պատվիրակությունը կմասնակցի Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կկարողանան խաղաղ որոշման հանգել:
Արցախից հայտում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող է զոհվել: Այս պահին քննություն է տարվում` հասկանալու համար` դեպքը դիվերսիոն ներթափանցմա՞ն հետևանք է, թե՞ անօդաչու թռչող սարքից արձակված կրակի:
Երեկ` ապրիլի 5-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլուի (Yusibov Vüqar Nürəddin oğlu) մասին:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել է մամուլի ծառայությունը:
«Արդյոք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին թվիթերյան գրառումները կանխեցին հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն «Թվիթեր»-ում և «Ինստագրամ»-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղ քույրերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»,- այս տողերով է իր հրապարակումը սկսել կանադական Global News պարբերականը:
Ապրիլի 7-ի օրվա երկրորդ կեսին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 10-11-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ իր մտահոգությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացման կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։
«Գևորգ Մանուկյանը ծագումով Հոռոմ գյուղից է (Շիրակի մարզ): Ապրիլի 2-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեսնելով հայկական դիրքերին մոտեցող թշնամու ուղղաթիռը, ամեն ինչ ճիշտ է արել: Նա հանգիստ պատրաստել է իր մարտական զենքը, թիրախավորել ուղղաթիռը, նշան բռնել ու հարվածել: Ուղղաթիռի բեկորները մինչ այսօր գտնվում են չեզոք տարածքում…»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդատվություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, նրանք ընդգծել են Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ջաբրահիլում վիրավորված ժամկետային զինծառայող Միքայել Սահակյանի հորեղբոր որդին` Վարդգես Սահակյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Միքայելին ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ են տեղափոխել այսօր առավոտյան. «Ստացել է բեկորային վնասվածք թոքի հատվածում։ Իր հետ խոսել եմ, լավ է, բժիշկներն էլ ասում են, որ վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է APA գործակալությունը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի սկզբից տեղում իրավիճակի լուսաբանման նպատակով ժամանել եւ ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագիր են անցել տարբեր երկրների ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչներ: