Գարեգին Մելքոնյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարին

Ապրիլի 28-ին Պրահայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Երեմ Չախոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները:

Զրուցակիցները քննարկել են նաև տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու համագործակցության խթանման հնարավորությունները:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են բոլոր ուղղություններով հայ-չեխական համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930