Բաժիններ՝

«Ես չեմ հաստատել այս լուրի՝ իրականությանը համապատասխանելը». Երասխ համայնքի ղեկավար

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը Երասխ գյուղի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի կողմից այսօր հրապարակված այն տեղեկությանը, որ Նախիջևանի հետ սահմանին շարժ է նկատվել։

«Տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաեւ Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել»,- գրել էր թերթը։

Ռադիկ Օղիկյանը այս առնչությամբ գրել է. «Ես չեմ հաստատել այս լուրի՝ իրականությանը համապատասխանելը, որովհետև այդ լուրը Պաշտպանության Նախարարությունը չի հաստատել»:

Երասխի գյուղապետը նյութին կցել է նաև ՀՀ ՊՆ հոլովակի YouTube-ի հղումը (որտեղ կոչ է արվում հեռախոսով չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերվող թեմաներ) և նշել՝ խնդրում եմ խստագույնս հետևել այս պահանջների պահպանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930