Նեյմարն անձնական ինքնաթիռ է գնել 9 մլն դոլարով
«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը անձնական ինքնաթիռ է ձեռք բերել 9,1 մլն դոլարով, հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստն ինքնաթիռը գնել է 2015 թվականի օգոստոսին, սակայն ԶԼՄ-ները դրա մասին միայն այժմ են իմացել: Խոսքը վերաբերում է Cessna մակնիշի ինքնաթիռին: Օդանավը կարող է տեղափոխել մինչեւ 12 մարդ եւ զարգացնել ժամում 890 կիլոմետր արագություն: Ինքնաթիռն անվայրէջք թռիչքներ կարող է կատարել մինչեւ 5 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Սան Պաուլու քաղաքի համերկրային դատարանը մարտի 18-ին ֆուտբոլիստին, որը մեղադրվում է կեղծարարության եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ, պարտավորեցրել է գանձարան մուծել 45 մլն եվրո (50,8 մլն դոլար):
Ինչպես նշվում է, որոշումը վերջնական չէ, եւ Նեյմարը կարող Է այն բողոքարկել: