Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, մայիսի 3-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, 2-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ից մայիսի 2-ը էապես չի փոխվի, մայիսի 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, մայիսի 3-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.30C