Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել իր տանից Հայաստանի Հանրապետության դրոշը կախելու փաստի առչնությամբ: Այս միջադեպն արդեն իսկ հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարձակվել են Ադրբեջանի դեսպանության աշխատակցի վրա, հայտնում է LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Բասկերի երկրի խորհրդարանը բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:
Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախ Հուսեյնովին:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այսօր ուղևորվել է հունական Լեսբոս կղզի, որտեղ գտնվում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալներ, ժամանակակից միգրացիոն ճգնաժամն անվանել է «ամենամեծ աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:
ՊՆ-ում ներկայացվում են խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը. ՈւՂԻՂ
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:
8 երկիր և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Հորդանանում և Լիբանանում սիրիացի փախստականներին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկօրյա այցով ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Թուրքիայի Զինված ուժերի 4 զինծառայող և 1 ոստիկան է սպանվել, ևս 12-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողության իրականացման ժամանակ:
Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով հերոսաբար զոհված զինծառայողների թվում էր նաեւ սերժանտ Ադամ Սահակյանը, ում մասին անհնար է սիրով ու ջերմությամբ չխոսել:
Ապրիլի 15-ին, ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով:
Օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինը, սակայն երկխոսությունը Ռուսաստանի հետ հարկավոր է շարունակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ քննադատության է ենթարկել ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Նվազագույնը 8 մարդ է մահացել, ևս 8-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Եգիպտոսի հարավային Ասուան նահանգում երկաթուղային շարժակազմի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը:
Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, մի քանի հարյուր մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Ապրիլի 16-ին, ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ:
Ամբողջ աշխարհի 50 կետերում, այդ թվում՝ Topshop, Net-a-porter.com եւ Selfridges խանութներում մեկնարկել են Ivy Park-ի մարզահագուստի հավաքածուի վաճառքները, որի ստեղծմանը մասնակցել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, հաղորդում է WWD-ը:
Սրվակը պատրաստված է սեւ ապակուց եւ զարդարված աստղերի եւ սրտերի պատկերներով: Սպասվում է, որ օծանելիքը վաճառքում կհայտնվի ապրիլի կեսերին:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Լիվերպուլի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքի մասին» (3:4, առաջին խաղը` 1:1):
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլը» պայքարից դուրս է թողել Դորտմունդի «Բորուսիային», «Սևիլիան»՝ Բիլբաոյի «Ատլետիկին», «Վիլյառեալը»՝ չեխական «Սպարտային», Դոնեցկի «Շախտյորը»՝ պորտուգալական «Բրագային»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Թիմերը մրցելու են NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար: Ներկայացնելով իրենց լուծումները՝ նրանք կարող են ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
«Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված Երևանում և մարզերում ջրանջատումներ կլինեն: