Բաժիններ՝

Լավրովը և Քերին դարձյալ քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված վիճակը

Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ դարձյալ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված վիճակը:

«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումները այդ երկրում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման միջոցով, խոսել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին, իրենց աջակցությունն են հայտնել Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող միջսիրիական բանակցային գործընթացին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության ﬔջ:

Կողմերը քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական կարգավորմանը վերաբերող հարցեր ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս